Այս ամռանը Մադրիդի «Ռեալը» կփորձի ձեռք բերել «Լիլի» ֆուտբոլիստ Լենի Յորոյի տրանսֆերային իրավունքները։
As-ի փոխանցմամբ, 18-ամյա ֆուտբոլիստը Կիլիան Մբապեի և Ալֆոնսո Դևիսի հետ միասին համարվում է «Արքայական» ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը։ Նշվում է նաև, որ «Լիլը» ցանկանում է այդ տրանսֆերի արդյունքում վաստակել մոտ 60 մլն եվրո։ Ֆուտբոլիստի տրանսֆերի համար մղվող պայքարում «Ռեալն» առայժմ գերազանցում է «ՊՍԺ»-ին, «Չելսիին» և «Բավարիային»։
Յորոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2025 թվականը, և նա չի ցանկանում նոր պայմանագիր կնքել և լրջորեն մտածում է ամռանը նոր ակումբ տեղափոխվելու մասին։
Լիգա 1-ի ընթացիկ խաղարկությունում Յորոն «Լիլի» կազմում մասնակցել է 25 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am