Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Տիերի Անրին կարծում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարժանանա «Ոսկե գնդակին», եթե փարիզցիներն այս տարի հաղթեն Չեմպիոնների լիգայում:
Կարծում եմ, եթե Մբապեին հաջողվի կայուն խաղ ցուցադրել մինչև 35 տարեկան, նա կդառնա պատմության 5 լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Եթե ՊՍԺ-ի հետ հաղթի ՉԼ-ում, «Ոսկե գնդակը» նվաճելու գլխավոր հավակնորդը կդառնա»,- աշխարհի չեմպիոնի խոսքը փոխանցում է MbappeEra-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի ռմբարկուն կհեռանա ՊՍԺ-ից ու ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:
Fanat, Realmadrid.am