Մադրիդի «Ռեալը» շարունակում է նախապատրաստվել ՉԼ-ի 1/8 եզրափակչի «Ատալանտայի» դեմ պատասխան հանդիպմանը։
Մարսելոն, ով խաղադաշտ դուրս չի եկել փետրվարի 9-ից, այսօր մարզվել է ընդհանուր խմբի հետ և պատրաստ կլինի մասնակցել «Ատալանտայի» դեմ խաղին։
Անհատական ծրագրով են մարզվել Ալվարո Օդրիոսոլան, Մարիանո Դիասը և Դանի Կարվախալը։ Նրանք դեռ գտնվում են վերականգնողական փուլում և մարզվել են մարզասրահում։
Los Merengues, Realmadrid.am