Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան պատմել է, թե ինչպես է իր առաջիկա գոլը նշելու գխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ:
«Կառլո Անչելոտին ասել է, որ կպարի ինձ հետ, երբ գոլ խփեմ: Ճիշտն ասած՝ չգիտեմ՝ երբ դա տեղի կունենա»,- ֆրանսիացու խոսքը փոխանցում է AS-ը:
Հիշեցնենք, որ Էդուադո Կամավինգան «Արքայական ակումբում» հանդես է գալիս 2021 թվականից: Ֆրանսիացի խաղացողը մադրիդյան գրանդի կազմում անցկացրած 130 խաղում խփել է 2 գոլ ու կատարել 6 ասիստ:
Fanat, Realmadrid.am