«Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Ռաուլը որոշել է մնալ Մադրիդի «Ռեալի» համակարգում:
Չնայած նրան, որ «Արքայական ակումբի» նախկին ավագի ծառայություններով հետաքրքրված են «Վիլյառեալը», «Լիդսը» ու «Բայերը» (եթե Խաբի Ալոնսոն հեռանա), նա ցանկանում է հաջողություններ գրանցել Մադրիդում:
Relevo-ի փոխանցմամբ՝ իսպանացի մասնագետը կարող է մտափոխվել, եթե լինի համապատասխան առաջարկ՝ երկարաժամկետ պայմանագրով ու գրավիչ ծրագրով:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ Կառլո Անչելոտիի հեռանալուց հետո Ռաուլը կարող է գլխավորել մադրիդյան գրանդը
Fanat, Realmadrid.am