Կարլո Անչելոտին և Ֆլորենտինո Պերեսը քննարկել են առաջիկա անելիքները։
Marca-ի փոխանցմամբ, Անչելոտին մշտապես շփվում է ակումբի ղեկավարության հետ։ Ուրբաթ օրը կայացել է Պերեսի և Անչելոտիի հերթական հանդիպումը։
Հանդիպման ընթացքում կողմերը եկել են համաձայնության, որ թիմը պետք է ուժեղացվի, սակայն Պերեսը նշել է, որ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե թիմից հեռանան որոշակի ֆուտբոլիստներ։ «Արքայական» ակումբում վստահ են, որ Մարսելոյի, Իսկոյի և Բեյլի հեռանալու հետ զուգահեռ կարող են հավելյալ 75-100 մլն եվրո վաստակել այլ տրանսֆերների արդյունքում։
«Ռեալին» հետաքրքրում է «Մոնակոյի» կիսապաշտպան Տչուամենին, և «Սերուցքայինները» մտադիր են այդ տրանսֆերը իրականացնել հենց այն պլանով, որը ժամանակին աշխատել է Կամավինգայի դեպքում։
Ակումբի մարզչական անձնակազմը ցանկություն է հայտնել նաև առաջիկա մրցաշրջանի համար նոր կենտրոնական պաշտպան տեսնել թիմում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխությունը։
Los Merengues, Realmadrid.am