Հոդվածներ

Բենզեմայի համար «Շերիֆի» դեմ հանդիպումը հոբելյանական էր
29.09.2021
2182 0

Չնայած այն բանին, որ Մադրիդի «Ռեալը» երեկ սեփական հարկի տակ անակնկալ պարտություն կրեց «Շերիֆից», Կարիմ Բենզեմային հաջողվեց գոլի հեղինակ դառնալ այդ խաղում և մեկ-երկու ռեկորդ գրանցել։

Ֆրանսիացին ՉԼ-ում իր գոլերի թիվը հասցրեց 72-ի՝ շրջանցելով «Ռեալի» լեգենդ Ռաուլ Գոնսալեսին։  Կարիմը նաև դարձավ առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է ՉԼ-ի 17 տարբեր մրցաշրջաններում գոլի հեղինակ դառնալ։ 

Երեկ նման ցուցանիշ գրանցեց նաև ԼԵո Մեսին՝ գոլի հեղինակ դառնալով «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։

Los Merengues, Realmadrid.am