Կեպա Արիսաբալագան մրցաշրջանի ավարտից հետո չի շարունակի ելույթները «Արքայական» ակումբի կազմում։
Relevo-ի փոխանցմամբ, «Ռեալը» որոշում է կայացրել չպահել թիմում իսպանացի դարպասապահին։ Վերջինս կվերադառնա «Չելսի», եթե արտառոց որևէ բան տեղի չունենա։
«Ռեալում» գոհ են Անդրեյ Լունինի ցուցադրած խաղին և առաջիկա խաղերի համար նրան դիտարկում են որպես հիմնական դարպասապահ։ Նշվում է, որ Անչելոտին մտադիր է հրաժարվել այդ դիրքում ռոտացիա կիրառելուց։
Հաջորդ մրցաշրջանում դարպասապահների եռյակը հավանաբար կունենա այս տեսքը. Կուրտուա, Լունին և Ֆրան Գոնսալես։
Los Merengues, Realmadrid.am