Սեպտեմբերի 12-ին վերակառուցված «Սանտիագո Բերնաբեուն» (իհարկե, դեռ աշխատանքները լրիվ ավարտված չեն) կրկին իր դռները բացեց մադրիդիստների առջև:
Կարլո Անչելոտին մամուլի ասուլիսի ընթացքում նշել էր.
« Մինչև «Սելտայի» դեմ խաղը անհնար էր պատկերացնել, որ հանդիպմանը օրը մարզադաշտը պատրաստ կլինի»:
Հիշեցնենք, որ ի նշան երախտագիտության՝ «Ռեալը» խաղին հրավիրել էր նաև վերակառուցմանը մասնակցած բոլոր աշխատողներին:
«Արքայական» ակումբի պաշտոնական կայքը գեղեցիկ տեսանյութ է հրապարակել, որտեղ «Սանտիագո Բերնաբեուում» կատարված վերջին աշխատանքները ներկայացված են դրոնի բարձրությունից:
Fanat, Realmadrid.am