Տակեֆուսա Կուբոն մի քանի տարի առաջ համարվում էր ամենատաղանդավոր ու մեծ պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստներից մեկը, սակայն այժմ նա մոտ է Մադրիդի «Ռեալից» հեռանալուն։
Ակումբը կարող է գնալ այդ քայլին երկու հանգամանքներից ելնելով։
1.Կուբոն այդպես էլ չի կարողանում հիմնական կազմի ֆուտբոլիստ դառնալ։ Մրցաշրջանի ընթացքում նա մի քանի փայլուն խաղ է ունենում, սակայն պակասում է ստաբիլությունը։ Մյուս կողմից նրան խանգարում են անընդհատ կրկնվող վնասվածքները։ Ավարտված մրցաշրջանում Կուբոն հիմնական կազմում տեղ է գտել խաղերից միայն 45%-ում։
2. Կուբոն չունի եվրոպական որևէ երկրի քաղաքացիություն։ Ակումբը նման ֆուտբոլիստների համար ընդամենը երեք տեղ ունի։ Այդ տեղերը արդեն իսկ գրավել են երեք բրազիլացիները՝ Վինիսիուսը, Ռոդրիգոն և Միլիտաոն։ Դժվար է պատկերացնել, որ նրանցից որևէ մեկը կհեռանա թիմից այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Իսկ անձնագիր ստանալու գործընթացը բավական երկար է տևում, ուստի կարող ենք հստակ նշել, որ Կուբոն տեղ չի ունենալու «Ռեալում»։
Վերջին մի քանի մրցաշրջանների ընթացքում Կուբոն վարձակալության հիմունքներով հանդես է եկել մի քանի ակումբների կազմում, սակայն կարծես թե հասունացել է նրա տրանսֆերային իրավունքները ամբողջությամբ վաճառելու ժամանակը։ «Ռեալում» մտածում են այդ ուղղությամբ։
Los Merengues, Realmadrid.am