«Ռեալը» հետաքրքրված է «Մոնակոյի» հենակետային Օրելիեն Չուամենիի ծառայություններով:
Այս մասին հաղորդում է լրագրող Կարիմ Բենանին:
Նշվում է, որ եթե «մոնեգասկները» չկարողանան ՉԼ-ի ուղեգիր նվաճել, «սերուցքայիններն», ամենայն հավանականությամբ, կակտիվանան տրանսֆերային պատուհանի վերջին օրերին:
Մադրիդում խնդիրներ կան կիսապաշտպանական գծում՝ հաշվի առնելով Կրոսի ու Սեբալյոսի վնասվածքները, ինչպես նաև Մարտին Էդեգորի տրանսֆերը Լոնդոն:
Չուամենիի ծառայություններով հետաքրքրված է նաև «ՄՅՈՒ»-ն: Գործարքի արժեքը Transfermakt-ը գնահատում է 30 մլն եվրո:
Fanat, Realmadrid.am