Հոդվածներ

Relevo. Վինիսիուսի ներկայացուցիչներին չի գոհացրել «Ռեալի» առաջարկը
08.02.2025
319 0

«Ռեալն» ու Վինիսիուս Ջունիորը սկսել են բանակցությունները նոր պայմանագրի շուրջ։ 

Relevo-ի փոխանցմամբ, բրազիլացու գործակալները հանդիպում են ունեցել «Արքայական» ակումբի ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկեն առաջակվող նոր պայմանագրի կետերը։ Սակայն Վինիի ներկայացուցիչներին դուր չի եկել «Ռեալի» կատարած առաջարկը։

Նշվում է, որ այս հանդիպումը նախատեսված է եղել միմյանց մտադրությունները հասկանալու համար։ Սմռանը սպասվում են ավելի հետաքրքրիր բանակցություններ։  

«Ռեալում» հասկանում են, որ բանակցությունները հեշտ չեն լինելու, սակայն չեն պատրաստվում խելքից դուրս քայլերի գնալ և վճարել նախատեսված գումարից ավելի մեծ աշխատավարձ։ Վինիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2027 թվականի ամառը։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված