Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ցանկանում է, որ «Ոսկե գնդակը» ստանա Տոնի Կրոսը:
««Ոսկե գնդակն», ամենայն հավանականությամբ, կհաղթի «Ռեալի» ֆուտբոլիստ: Ֆավորիտները 3-ն են՝ Վինիսիուսը, Բելինգեմն ու Կրոսը: Կցանկանայի, որ մրցանակն ստանար Տոնին. նա իմ ընկերն է»,- խորվաթ խաղացողի խոսքը փոխանցում է COPE-ն:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրն «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին է:
Fanat, Realmadrid.am