Կարլո Անչելոտին կարող է չգլխավորել Բրազիլիայի ազգային հավաքականը։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ 64-ամյա մասնագետը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո դառնալու է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչը։ Այս տեղեկությունը, սակայն, պաշտոնապես որևէ հաստատում չի ունեցել։
«Անչելոտին ոչ մի պայմանավորվածություն չունի բրազիլացիների հետ։ Եթե «Ռեալը» նրան նոր պայմանագիր առաջարկի, նա կմնա». El chiringuito de Jugones-ի եթերի ժամանակ նշել է լրագրող Էդու Ագիրեն։
Los Merengues, Realmadrid.am