Մադրիդի «Ռեալն» արդեն կողմնորոշվել է հաջորդ գլխավոր մարզչի հարցում. Լևերկուզենի «Բայերում» աշխատող Խաբի Ալոնսոն կստանձնի «Արքայական ակումբի» ղեկը:
Ֆաբրիցիո Ռոմանո (ինսայդեր). «Ալոնսոն Մադրիդի «Ռեալը» գլխավորելու հիմնական թեկնածուն է 2024 թվականին: Պերեսը շատ է գնահատում իսպանացուն»:
Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն որպես ֆուտբոլիստ «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2014 թվականներին, մասնակցել 236 հանդիպման, դարձել 6 գոլի և 31 գոլային փոխանցման հեղինակ:
41-ամյա իսպանացին մարզչական կարիերան սկսել է Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմում, որից հետո մարզել է «Ռեալ Սոսյեդադի» երկրորդ թիմը, այնուհետև տեղափոխվել «Բայեր Լևերկուզեն»: