«Ռեալի» ակումբային հեռուստատեսությունում ընդգծել են մի շարք սխալներ, որ թույլ է տվել «Ատլետիկոյի» դեմ խաղի (1-3) մրցավարը:
1. Մորատայի առաջին գոլը չպետք է արձանագրվեր, քանի որ Բելինգեմի դեմ կար կանոնների խախտում:
2. Ռյուդիգերը խաղից դուրս վիճակում չէր և չի ազդել էպիզոդի վրա, ուստի Կամավինգայի գոլը պետք է արձանագրվեր:
3. Խիմենեսի խախտումը վերջին հույսի էր և դեղին քարտից ավելի ծանր պատժի պետք է արժանանար:
4. 66-րդ րոպեին Էրմոսոն ձեռքով է խաղացել տուգանային հրապարակում: 11-մետրանոց չի նշանակվել և այդ պահը VAR համակարգով անգամ չի ստուգվել:
Բայց այդ, RMTV-ի հետխաղային եթերում ասվել է հետևյալը. «Երբ մենք տեսանք՝ ով է նշանակվել դերբիի մրցավար, արդեն գիտեինք, թե ինչ է տեղի ունենալու: Մրցավարները կրկին կոպտագույն սխալներ են թույլ տալիս և եկեք հիշենք, որ հանդիպման գլխավոր մրցավարին աշխատանքի է վերցրել Նեգրեյրայի որդին:
Լուկաս Նավարետե (լրագրող, «Ռեալի» երկրպագու). «Անգամ եթե մրցավարները վիճահարույց որոշումներ են կայացրել, նրանց մեղադրել դրանում այդպիսի խաղից ու արդյունքից հետո..... անհասկանալի է: