Հոդվածներ

45 տարի առանց Ռիկարդո Զամորայի
08.09.2023
1557 0
1978 թվականի սեպտեմբերի 8-ին Մադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահը հեռացավ կյանքից…

Այսօր լրանում է 45 տարին, որ Մադրիդի «Ռեալի» ու համաշխարհային ֆուտբոլի պատմության մեծագույն դարպասապահներրից մեկը՝ Ռիկարդո Զամորան հեռացավ կյանքից: 

Նա «Արքայական ակումբի» աստղերից է եղել 1930-1936 թվականներին: Զամորան մեծ ավանդ է ունեցել, որ թիմն իր առաջին երկու տիտղոսները նվաճի (1931/32, 1932/33) ազգային առաջնությունում: Երկու մրցաշրջաններում էլ նա մրցաշարում ամենաքիչ գնդակ բաց թողած դարպասապահն էր: Ցուցանիշ, որը գրանցողները հետագայում սկսեցին պարգևատրվել հենց նրա՝ Զամորայի անվան մրցանակով: Եվ այդ մրցանակը շնորհվում է մինչև այժմ:

«Ռեալի» հետ նաև նաև երկու անգամ դարձավ Իսպանիայի գավաթի հաղթող: Առաջին դեպքում «Արքայական ակումբն» ուժեղ էր «Վալենսիայից», երկրորդ դեպքում՝ «Բարսելոնայից»: Ընդ որում՝ այդ «Էլ Կլասիկոն» վերջին պաշտոնական խաղն էր Զամորայի համար մադրիդյան գրանդի մարզաշապիկով, վերջին խաղ, որ տիտղոսաբեր էր: 

Ռիկարդո Զամորան կյանքից հեռացավ 1978 թվականին՝ 77 տարեկան հասակում: 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Fenomeno, Realmadrid.am