Արդա Գյուլերը «Ռեալ» տեղափոխվելուց մի քանի օր անց վնասվածք ստացավ։ Երիտասարդ ֆուտբոլիստը հաջողությամբ վիրահատվեց և արդեն իսկ սկսել է վերականգնողական գործընթացը։
Այդ հարցում Գյուլերին օգնում է 10-ամյա Էմա Մոդրիչը։ Թուրք ֆուտբոլիստը տեսանյութ է հրապարակել՝ նշելով «Նոր մարզիչը»։
Էման սկսնակ ֆուտբոլիստուհի է։ Նա՝ ինչպես և իր հայրը, կրում է 10 համարի մարզաշապիկը և հանդես գալիս կիսապաշտպանության կենտրոնում։
Los Merengues, Realmadrid.am