Մադրիդի «Ռեալը» պատրաստ է հաջորդ մրցաշրջանում հիմնական թիմ հրավիրել «կաստիլիայի» երիտասարդ հարձակվող Ալվարո Ռորիգեսին։
18-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում տպավորիչ ցուցանիշներ է գրանցել «Կաստիիլիայի» կազմում։ Նա մասնակցել է 23 հանդիպման և դարձել 7 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ռոդրիգեսը նաև իր նորամուտն է նշել հիմնական թիմի կազմում։ Կարլո Անչելոտին նրան հինգ անգամ խաղալու հնարավորություն է տվել, և այդ ընթացքում Ռոդրիգեսը կարողացել է դառնալ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Ալվարոն կարող է լավ փոխարինող լինել Կարիմ Բենզեմային հաջորդ մրցաշրջանում։
Los Merengues, Realmadrid.am