«Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը արդեն երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Արսենալի» կազմում վարձակալության հիմունքներով։
Հենց լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան է համոզել իսպանացում ևս մեկ մրցաշրջան անցկացնել թիմում։
24-ամյա ֆուտբոլիստի խոսքերով, Անգլիայում նա ավելի համարձակ է դարձել։
«Չկա ավելի կարևոր բան, քան այն, որ մարզիչը վստահում է քեզ ու խնդրում մնալ թիմում։ Ահա, թե ինչու եմ որոշել ևս մեկ մրցաշրջան անցկացնել «Արսենալում»։ Նախորդ մրցաշրջանի վերջնամասում մենք լավ տեսք ունեինք, և ես հավատում էի Արտետայի ծրագրին։
Թե՛ ֆիզիկական, թե՛ տակտիկական առումով իմ խաղը բարելավվել է, և Արտետայի գալուց ի վեր ես սկսել եմ ավելի համարձակ խաղալ։ Հիմա ես կարողանում եմ ավելի վստահ որոշումներ կայացնել». ասել է Սեբալյոսը։
Los Merengues, Realmadrid.am