«Ռեալի» կիսապաշտպան Իսկո Ալարկոնի ապագան շարունակում է անհայտ մնալ։
El Chiringuito TV-ի փոխանցմամբ, 29-ամյա կիսապաշտպանը ցանկանում է հեռանալ «Ռեալից», բայց առայժմ ոչ մի առաջարկ չունի։
Նշվում է, որ «Ռեալը» Իսկոյի տրանսֆերի դիմաց ցանկանում է ստանալ 60-70 մլն եվրո։ Տեղեկություններ կար նաև, որ «Ռեալը» կարող է փոխանակել Իսկոյին «Ինտերի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի հետ։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Սևիլիան», բայց ավելի վաղ Իսկոյի գործակալը հայտնել էր, որ նա ցանկանում է տեղափոխվել այլ առաջնություն։
Իսպանացին «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2013 թվականից։ Նրա գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2022 թվականին։
Los Merengues, Realmadrid.am