AS-ի փոխանցմամբ, Էդուարդո Կամավինգան պայմանագիր է կնքել Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթի հետ։
Այս լուրը հաստատել է նաև անձամբ Բարնեթը։
«Կամավինգայի համար շատ կարևոր է, որ նրա կողքին անհրաժեշտ մարդիկ լինեն». ասել է գործակալը։
AS-ի պնդմամբ, Կամավինգան այս որոշումը կայացրել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության գործընթացը արագացնելու համար։
Չնայած Գարեթ Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակի, Բարնեթը շարունակում է լավ հարաբերությունների մեջ մնալ Ֆլորենտինո Պերեսի հետ։ Բացի այդ, գործակալի ծառայություններից օգտվում են նաև «Ռեալի» ակադեմիայի մի շարք ֆուտբոլիստներ։
Ինչ վերաբերում է Կամավինգային, ապա նա արդեն բավական երկար ժամանակ է, ինչ գտնվում է «Սերուցքայինների» դիտակետում, և 18-ամյա ֆուտբոլիստը դիտարկվում է, որպես Կազեմիրոյին փոխարինող։
Los Merengues, Realmadrid.am