«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչլոտին ամփոփել է «Ալմերիայի» դեմ Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի տնային խաղը (4-2):
«Զայրացրեց, որ տղաները կորցրեցին զգոնությունը՝ համարելով, որ խաղն ավարտված է: Թուլացրին տեմպը 3-0 և 4-1 հաշիվերի ժամանակ, ու սա պետք է ահազանգ լինի մեզ համար: Չպետք է նվազեցնենք ճնշումն ու արդյունքում գոլեր բաց թողնենք»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ 32 խաղից հետո «Բարսելոնան» 79 միավորով առաջատարն է և 11 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Ռեալին:
Fanat, Realmadrid.am