«Զալցբուրգի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը կարիերան կարող է շարունակել «Ռեալում»:
Ինչպես հաղորդում է Bild-ը, երիտասարդ հունգարացու տեղափոխությանը հավանություն է տվել անձամբ Զինեդին Զիդանը: Ֆրանսիացի մասնագետը զանգահարել է Սոբոսլային ու առանձնազրույց ունեցել:
Հատկանշական է, որ մադրիդյան ակումբը լուրջ մրցակիցներ ունի.
20-ամյա ֆուտբոլիստին ցանկանում են հրավիրել նաև ՊՍԺ-ն, «Միլանն» ու «Արսենալը»:
Ավստրիայի առաջնութան ընթացիկ մրցաշրջանում Սոբոսլայն անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am