Հոդվածներ

Sport.es. «Ռեալի» ներկայացուցիչները կապ են հաստատել Պոչետինոյի հետ
05.12.2020
675 0

«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել «Ռեալը»:

Ինչպես տեղեկացնում է sport.es-ը, «արքայական» ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել արգենտինացի մասնագետի հետ:

Նշվում է, որ Զինեդին Զիդանին վերջին հնարավորությունն է տրվել, ու եթե «Ռեալը» չկարողանա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճել, ֆրանսիացին կհեռացվի:

Միևնույն ժամանակ Զիդանը նշել էր, որ ակումբում լիովին աջակցում են իրեն:

Լա լիգայի 12-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելու է «Սևիլյային»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված