Հոդվածներ

Զիդանը խոսել է իր շուրջն ստեղծված իրավիճակի մասին
04.12.2020
2108 0

Լա լիգայի 12-րդ տուրի՝ «Սևիլյա» - «Ռեալ» հանդիպումից առաջ հյուրերի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է իր շուրջն ստեղծված իրավիճակի մասին:

«Ամբողջությամբ զգում եմ ակումբի աջակցությունը: Դա զգացել եմ յուրաքանչյուրից: Չենք կարող երջանիկ լինել, երբ չենք հաղթում: Երբեք չեմ մտածել, որ անձեռնամխելի եմ, սակայն դեռ երկար եմ մտադիր մնալ այս ակումբում»,-եզրափակել է ֆրանսիացին:

«Սևիլյա» - «Ռեալ» հանդիպումը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 19:15-ին:

Fanat, Realmadrid.am