Զինեդին Զիդանի վերադարձից հետո «Արքայական» ակումբը ոչ մի պարտություն չի կրել, երբ մեկնարկային կազմում չի եղել Մարսելոն։
2019 թվականի մարտից ի վեր թիմը հաղթել է 20 և ոչ ոքի խաղացել 10 խաղերում, որոնց ժամանակ Մարսելոն չի եղել մեկնարկային կազմում։
Իսկ այն խաղերում, որտեղ բրազիլացին խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներց, թիմը տարել է 16 հաղթանակ, 10 պարտություն և երեք անգամ խաղացել է ոչ ոքի։
Ստացվում է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում «Ռեալը» չի հաղթել միայն այն դեպքում, երբ Մարսելոն հայտնվել է մեկնարկային կազմում։
«Ալավեսի» դեմ խաղում 32-ամյա պաշտպանը հերթական վատ հանդիպումն անցկացրեց։ Նա անհաջող էր գործում թե՛ պաշտպանությունում, և թե՛ հարձակման գծում։
Los Merengues, Realmadrid.am