Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը:
«Շատ լավ հանդիպում անցկացրինք «Սոսյեդադի» դեմ: Հավասար խաղ էր: Ամեն առումով բարելավվում ենք: Մեր պաշտպանությունն ավելի հուսալի է դարձել: Վերջին երեք խաղերի ժամանակ մենք ընդամենը մեկ գոլ ենք բաց թողել»:
«Ֆիզիկական պատրաստվածության առումով ֆուտբոլիստներն իրենց ավելի լավ են զգում: Այդ պատճառով էլ մենք ավելի լավ ենք խաղում»:
«Մենդիի վնասվածքի պատճառով նրա դիրքում խաղում է Կամավինգան: Նա շատ լավ է իրեն զգում այդ դիրքում և հետագայում էլ կխաղա, չնայած դրան հավակնում են նաև Ալաբան ու Նաչոն»:
«Չնայած «Բարսելոնայից» 5 միավոր հետ մնալուն, մենք վստահ ենք մեզ զգում: Մենք գիտեն, որ կարող ենք պայքարել յուրաքանչյուր տիտղոսի համար»:
«Հունվարը դժվար ստացվեց, բայց ես վստահ եմ, որ փետրվարին իրավիճակը կփոխվի»:
«Ձմռանը տրանսֆերներ չեղան, քանի որ կազմը ծրագրված էր անցյալ ամառվանից և այս պահին ոչ մեկի կարիքը չունենք»: