Հոդվածներ

Կասիլյասը հսկայական թվով բաժանորդներ է կորցրել Թվիթերում
10.10.2022
3037 0

Հոկտոմբերի 9-ին «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը Թվիթերում գրել էր, թե ինքը գեյ է:

Ավելի ուշ իսպանացին հայտարարել էր՝ ասելով, որ որ իր թվիթերյան էջը կոտրել են:

«Կոտրված հաշիվ: Բարեբախտաբար, ամեն ինչ կարգին է: Ներողություն եմ խնդրում իմ հետևորդներից, ավելի շատ ներողություն՝ ԼԳԲՏ համայնքից»,- գրել էր Իկերը:

Այնուամենայնիվ, այս ամենն անհետևանք չի անցել: Բազմաթիվ երկրպագուներ քննադատել են Կասիլյասին, իսկ մոտ 3 միլիոն մարդ դադարել է հետևել նրան:

Fanat, Realamdrid.am