«Ռեալը» բանակցություններ է սկսել Ասենսիոյի հետ նոր պայմանագրի շուրջ։
2023 թվականի ամռանը ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է։ Marca-ի փոխանցմամբ, վինգերը ցանկանում է մնալ «Ռեալում», իսկ ակումբն արդեն նոր պայմանագիր է առաջարկել։
Իսպանացին նաև առաջարկներ ունի այլ թոփ ակումբներից։ Նրա գործակալ Ժորժե Մենդեշը լսում է բոլոր առաջարկները, սակայն գիտի, որ իր հաճախորդի առաջնային տարբերակը «Ռեալն» է։
Առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում Ասենսիոյի ապագան պարզ կդառնա։ Նշվում է, որ այս պարագայում գումարը որևէ էական նշանակություն չունի կողմերի համար։ Մարկոն ցանկանում է իրեն կարևոր ֆուտբոլիստ զգալ «Ռեալում»։ Կողմերի հանդիպման ժամանակ չի քննարկվելու պայմանագրի ֆինանսական կողմը, այլ առաջնահերություն է տրվելու ֆուտբոլիստի՝ թիմում ունեցած դերին։
Եթե նախորդ ամռանը Ասենսիոն ավելի մոտ էր թիմից հեռանալուն, քան նոր պայմանագիր կնքելուն, ապա այժմ ամեն բան այլ է։
Los Merengues, Realmadrid.am