«Ալավեսի» դեմ խաղի առաջին կեսում Զինեդին Զիդանը ստիպված եղավ փոխարինել Էդեն Ազարին։ Վերջինս վնասվածք էր ստացել և չէր կարող շարունակել հանդիպումը։
Այսօր Ազարը ժամանել է Վալդեբեբաս, որպեսզի բժշկական անձնակազմը որոշի նրա վնասվածքի լրջությունը։
Նշվում է, որ բելգիացին աջ ոտքի հետին մկանի վնասվածք է ստացել, սակայն այսօր բժշկական անձնակզմին չի հաջողվել որոշել վնասվածքի լրջությունը։ Վաղը Ազարը MRT ստուգման կենթարկվի, որից հետո էլ պարզ կդառնա, թե որքան լուրջ է նրա վնասվածքը։
Լավագույն տարբերակը «Ռեալի» և Ազարի համար կարող է լինել այն, որ վնասվածքը ուղղակի մկանային լինի, և այդ դեպքում ֆուտբոլիստը բաց կթողնի 2-3 շաբաթ։
Los Merengues, Realmadrid.am