• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Գրանդե. «Հուսով եմ՝ «Կասերենյոյի» դեմ խաղում Բենզեմայի փորը կցավա»

Հոդվածներ

Գրանդե. «Հուսով եմ՝ «Կասերենյոյի» դեմ խաղում Բենզեմայի փորը կցավա»
26.12.2022
1992 0

Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչում «Ռեալի» մրցակցի հարձակվողի հարցազրույցից հատվածներ:

«Ռեալի» դեմ խաղն իսկական տոն կլինի մեր քաղաքի համար: Մենք անհամբերությամբ ենք սպասում հանդիպման մեկնարկին և հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությանը, որպեսզի մտնենք պատմության մեջ: Այդ հանդիպումը մենք միշտ կհիշենք»:

«Հուսով եմ՝ կկարողանամ ևս մեկ գոլ խփել, բայց ամենակարևորն այն է, որ թիմը նվաճի 1/8 եզրափակիչի ուղեգիր: Կարևոր չէ, թե մրցակիցն ինչ կազմ կհանի, «Ռեալը» մնում է «Ռեալ», նրանք շատ լավ խաղացողներ ունեն: Թող նրանք մեկնարկային կազմ դուրս բերեն լավագույններին, մենք մեր հերթին կփորձենք անելն նույնն ու հաղթել նրանց»:

«Թիմակիցներս ինձ խնդրել էին, որ վիճակահանության ժամանակ ես որպես մեզ մրցակից հանեմ «Ռեալին» և արդյունքում այդպես էլ եղավ: Նրանք մտածում են, որ ես հրաշք եմ գործել»:

«9 համարների պայքար Բենզեմայի հե՞տ, հուսով եմ, որ նա վատ օր կունենա, իսկ դրանից հետո՝ լավ: Բայց այդ օրը թող նա արթնանա փորի ցավով»:

«Սերուցքայինները» շատ ֆուտբոլիստներ ունեն, որոնք մասնակցել են ԱԱ-2022-ին, բայց նրանք կմրցեն մեզ հետ: Շատ դժվար խաղ է լինելու, որտեղ պետք է գործել շատ ինտենսիվ: Պետք է շատ վազենք: Նրանց խաղը չպետք է ստացվի, իսկ մենք պետք է անցկացնենք մեր կյանքի հանդիպումը»:

«Ռեալի» դեմ հաղթանակը տոն կդառնա: Կարծում եմ, որ այդ խաղից 1-2 օր հետո մենք կհանգստանանք: Տեսնենք՝ կհաջողվի՞»:

Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչում կայանալիք «Կասերենյո» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա հունվարի 4-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին: