Հոդվածներ

Կոնտե. «Կա տարբերություն մեր և «Ռեալի» միջև, ու բոլորը տեսան դա»
26.11.2020
3114 0

Երեկ Մադրիդի «Ռեալը» ՉԼ-ի խմբային փուլի շրջանակներում անչափ կարևոր հաղթանակ տարավ «Ինտերի» նկատմամբ։ Խաղից հետո միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է դաշտում տեղի ունեցածը։ 

«Միշտ էլ բարդ է «Ռեալի» մակարդակի թիմերի դեմ խաղալը։ Իսկ երբ դու արագ գոլ ես բաց թողնում և մնում 10 հոգով, այդ ամենը դառնում է մի բարձունք, որը անհնար է հաղթահարել։ 

Կարծում եմ՝ կա տարբերություն «Ռեալի» և «Ինտերի» միջև։ Բոլորը տեսան այդ տարբերությունը։ Նրանք սովոր են այս մրցաշարում խաղալ և հաղթել։ 

Այս պարտությունը չպետք է կոտրի մեզ, այլ ընդհակառակը. այն պետք է ցույց տա մեզ այն ճանապարհը, որին պետք է հետևել։ 

Ներկա պահին մենք շատ ենք գոլեր բաց թողնում։ Այս խաղի արդեն մեկնարկից էլ թիմը հայտնվեց բարդ իրադրության մեջ։ Կարմիր քարտից հետո կորցրածը հետ բերելը գրեթե անհնարին էր։ 

«Ռեալի» դեմ երկու խաղերում մենք շատ նվերներ մատուցեցինք։ Նման ակումբների դեմ խաղերում նման բաներն անթույլատրելի են».- ասել է իտալացի մասնագետը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված