«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալ Ռաֆայելա Պիմենտան հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալում» խաղալը բոլոր ֆուտբոլիստների երազանքն է:
«Կա Անգլիայի Պրեմիեր լիգա ու կա «Ռեալ Մադրիդ»: Այս թիմը սեփական ինչ-որ բան ունի, ինչի համար խաղացողների շրջանում դառնում է «Դրիմլենդ»: Նրանց կախարդանքը շարունակվում է: Այն չկա ազգային առաջնությունում, բայց կա Չեմպիոնների լիգայում»,- Marca-ն մեջբերում է գործակալի խոսքը:
Գործակալության հետ համագործակցող խաղացողների մասին
«Իմ գործակալությունում մենք ծրագիր ենք կազմում: Ծրագիր պետք է: Հնարավոր է՝ դրան չհասնենք, բայց եթե չունենանք ծրագիր, հասատ դրան չենք կարող հասնել: Նույնիսկ եթե խաղացողը 15 տարեկան է, մենք նրա ապագայի վերաբերյալ ծրագիր ենք կազմում»:
Fenomeno, Realmadrid.am