beIN SPORTS-ի տաղավարում «Չելսիի» նախկին պաշտպան Ջոն Թերին և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Դավիդ Վիլյան քննարկել են Հարի Քեյնի ապագան ու նրան կապել «Ռեալի» հետ։
«Ես հավատում եմ, որ Քեյնը կարող է կրել «Ռեալի» մարզաշապիկը». նշել է Վիլյան։
«Ես նրա մեջ տեսնում եմ տիտղոսներ նվաճելու ցանկություն։ Չեմ կարծում, որ առաջիկա տարիների ընթացքում նա հնարավորություն կունենա «Տոտենհեմի» կազմում տիտղոս նվաճելու։ Նա աշխարհի լավագույն 9 համարներից մեկն է և ցանկանում է խաղալ աշխարհի լավագույն ակումբում։ «Տոտենհեմը» չի կարող տալ նրան այն, ինչ նա ուզում է». պատասխանել է Թերին։
Los Merengues, Realmadrid.am