Cadena SER-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր է առաջարկել Մարկո Ասենսիոյին։ Նշվում է, որ այն գործելու է երեք տարի ու լինելու է աշխատավարձի բարձրացում։
Իսպանացին ցանկանում է մնալ «Ռեալում», բայց նրա գործակալը ուզում է ավելի լավ պայմաններով առաջարկ լսել։
Մինչ ԱԱ 2022-ի մեկնարկը ֆուտբոլիստը պետք է տա իր վերջնական պատասխանը։ Նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է գալիք ամռանը, և նոր պայմանագիր չկնքելու դեպքում նա կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ «Ռեալից»։
Այս մրցաշրջանում Ասենսիոն մասնակցել է 11 հանդիպման՝ ընդհանուր առմամբ ստանալով 127 րոպե խաղաժամանակ։ Այդ ընթացքում նա հասցրել է դառնալ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am