Կիրակի «Ռեալն» առաջին մարզումն է անցկացրել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Ինտերի» դեմ խաղի նախապատրաստության շրջանակում:
Այն ֆուտբոլիստներն, ովքեր «Վիլյառեալի» հետ հանդիպմանը խաղում էին առաջին րոպեից, նախավարժանք են կատարել, որից հետո աշխատել են մարզասրահում:
Մյուս խումբը գնդակին տիրելուն և պրեսինգին ուղղված վարժություններ է կատարել, մարզել դարպասին հարվածներն ու երկկողմանի խաղ անցկացրել:
Կարիմ Բենզեման աշխատել է ընդհանուր խմբից առանձին:
«Ինտեր» - «Ռեալ» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 25-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:
Fanat, Realmadrid.am