«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կարծում է, որ Բրազիլիայի հավաքականը Մունդիալի գլխավոր ֆավորիտն է:
«Բրազիլիան իմ ֆավորիտն է: Այնտեղ հանդես են գալիս «Ռեալի» 3-4 խաղացող, որոնց տեսնում եմ ամեն օր: Նրանք հաղթանակների ծարավ ունեն ու հաղթում են յուրաքանչյուր խաղում: Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները հիանալի տեխնիկա ունեն»,- գերմանացու խոսքը մեջբերում է Sport Bild-ը:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022 անցկացվելու է Կատարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը:
Fanat, Realmadrid.am