Relevo-ի փոխանցմամբ, Կարիմ Բենզեման և Լուկաս Վասկեսը վերսկսել են մարզումներն ընդհանուր խմբում։
Նրանք գրեթե պատրաստ են խաղադաշտ վերադառնալ, և ամենայն հավանականությամբ տեղ կգտնեն «Օսասունայի» դեմ կայանալիք խաղի հայտացուցակում։
Միակ ֆուտբոլիստը, ով դեռևս շարունակում է վերականգվել վնասվածքից, Էդեն Ազարն է։ Նշվում է, որ նա շուտով շարք կվերադառնա։
Կարիմ Բենզեման վնասվածք էր ստացել հոկտեմբերի 7-ին, իսկ Վասկեսը՝ 12-ին։
Los Merengues, Realmadrid.am