55 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Ռեալի» և «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Ֆրեդի Ռինկոնը։
Կոլումբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում շաբաթվա սկզբում հայտնվել էր հիվանդանոցում։
Նա գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում, և չնայած բժիշկների ջանքերին, նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Վերջին շրջանում Ռինկոնը Կոլումբիայում աշխատում էր որպես սպորտային մեկնաբան։
Los Merengues, Realmadrid.am