Հոդվածներ

«Ատլետիկո» - «Ռեալ». Նախախաղային փաստեր, վիճակագրություն
18.09.2022
1330 0

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ատլետիկոն» մասնակցել է 5 խաղի, հաղթել 3-ում, մեկական անգամ ոչ-ոքի խաղացել ու պարտվել։ «Ռեալը» մասնակցել է 5 խաղի ու 5 հաղթանակ տարել։

Մրցաշարում «Ատլետիկոն» խփում է միջինում 1.8 գոլ, բաց թողնում 0.8-ը։ «Ռեալը» խփում է 3-ը, բաց թողնում 1-ը։

Ավելի վաղ մրցակիցները հանդիպել էին 2022 թվականի մայիսի 8-ին և ոչինչ չորոշող խաղում Դիեգո Սիմեոնեի սաները 1-0 հաշվով հաղթել էին։

  1. «Ռեալը» վերջին 5 խաղում հաղթել է երկրորդ խաղակեսը։
  2. «Ռեալը» վերջին 5 խաղում գնդակ է բաց թողնում առաջին խաղակում։
  3. «Ռեալը» 5 խաղ անընդմեջ հաղթել է։
  4. «Ռեալը» 5 խաղ անընդմեջ 1-ից ավելի գոլ է խփել։
  5. «Ռեալի» մասնակցությամբ վերջին 5 խաղում երկու թիմերն էլ գոլ են խփում։
  6. «Ռեալի» մասնակցությամբ վերջին 3 արտագնա խաղում երկու թիմերն էլ գոլ են խփում։
  7. «Ռեալը» վերջին 5 խաղերում գոլ է խփում վերջինը։
  8. «Ատլետիկոն» «Ռեալի» դեմ 6 անընդմեջ խաղերում խփում է 1 կամ ավելի քիչ գնդակ։
  9. Թիմերի մասնակցությամբ վերջին 6 խաղում 2 և ավելի քիչ գնդակ է խփվել։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Խոսե Մունուերա Մոնտերան (Իսպանիա):

100 խաղում նա ցույց է տվել 417 դեղին քարտ (միջինում խաղում 4.2) և 23 կարմիր (միջինում խաղում 0.2) ինչը նրան բնութագրում է որպես բավականին խիստ մրցավարի։ 23 տոկոս դեպքերում նա 11-մետրանոց է նշանակել։

Վերջին 5 հանդիպումները

01.02.2020. «Ռեալ Մադրիդ» - «Ատլետիկո Մադրիդ»՝ 1-0

13.12.2020. «Ռեալ Մադրիդ» - «Ատլետիկո Մադրիդ»՝ 2-0

07.03.2021. «Ատլետիկո Մադրիդ» - «Ռեալ Մադրիդ»՝ 1-1

13.12.2021. «Ռեալ Մադրիդ» - «Ատլետիկո Մադրիդ»՝ 2-0

08.05.2022. «Ատլետիկո Մադրիդ» - «Ռեալ Մադրիդ»՝ 1-0