Մարկո Ասենսիոն շատ էր զայրացել, որ Անչելոտին «Մալյորկայի» դեմ խաղում իրեն խաղաժամանակ չտրամադրեց։
«Եթե մենք գոլ չխփեինք, ես պետք է խաղադաշտ դուրս բերեի Ասենսիոյին և Մարիանոյին։ Բացի այդ վնասվածք ստացավ Լուկաս Վասկեսը, ուստի ես ստիպված էի նրա փոխարեն խաղադաշտ դուրս բերել Կարվախալին։
Ես ընդունում եմ Ասենսիոյի բարկությունը և համաձայն եմ դրա հետ։ Ես դա ի նկատի կունենամ։ Մարկոն կարևոր է մեզ համար». նշել է իտալացի մասնագետը։
Հիշեցնենք, որ «Մալյորկայի» դեմ խաղի երկրորդ կեսում Ասենսիոն նախավարժանք կատարեց, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։ Չզսպելով իր բարկությունը, Մարկոն հարվածեց պահեստային նստարանին։
Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին խաղադաշտ է դուրս եկել ընդամենը երկու անգամ՝ ընդհանուր առմամբ այնտեղ անցկացնելով 17 րոպե։
Los Merengues, Realmadrid.am