Էդեն Ազարը ներողություն է խնդրել «Ռեալի» երկրպագուներից «Չելսիի» դեմ խաղի ավարտին տեղի ունեցած միջադեպի համար։
«Այսօր ես շատ կարծիքներ եմ տեսել իմ մասին և ցանկանում են ներողություն խնդրել։ Մտադիր չեմ եղել վիրավորել «Ռեալի» երկրպագուներին։
Միշտ երազել եմ խաղալ «Ռեալում» և եկել եմ այս ակումբ հաղթելու համար։
Մրցաշրջանը դեռ չի ավարտվել, և միասին մենք պետք է պայքարենք Լա Լիգայի համար։ «Հալա Մադրիդ». նշել է Ազարը։
Հիշեցնենք, որ «Չելսիի» դեմ խաղից հետո Ազարը մոտեցել էր Կուրտ Զումային ու Էդուարդ Մենդիին և ջերմ զրույցի բռնվել նրանց հետ, իսկ տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես է Ազարը լիաթոք ծիծաղում նրանց հետ։
Los Merengues, Realmadrid.am