Կարիմ Բենզեման նոր պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալի» հետ։
Marca-ի փոխանցմամբ, ֆրանսիացու նոր պայմանագիրը «Արքայական» ակումբի հետ նախատեսված կլինի մինչ 2024 թվականը։
Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը և գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ամբողջովին վստահում են Բենզեմային, իսկ ֆուտբոլիստին դուր է գալիս առաջատարի դերը, որը նա ստացել է «Ռեալում»։
Սպասվում է, որ նոր պայմանագիրը կնքվելու է առանց որևէ խոչընդոտների։
Los Merengues, Realmadrid.am