Հոդվածներ

Տոլիսո. «Բենզեման մեծագույն ֆուտբոլիստ է»
31.05.2021
1961 0

Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Կորենտին Տոլիսոն մեկնաբանել է Կարիմ Բենզեմայի վերադարձը ազգային հավաքական։ 

«Նրա վերադարձը անակնկալ էր ինչպես ֆուտբոլիստների, այնպես էլ բոլորի համար։  Սպորտային տեսանկյունից նման որոշումը չի զարմացնում, հաշվի առնելով այն, թե ինչերի հասել Բենզեման «Ռեալի» կազմում։ Գիտենք, որ նա մեծագույն ֆուտբոլիստ է։ 

Լինելով «Լիոնի» երկրպագու, դեռ 13-14 տարեկանից երկրպագել եմ նրան։ Երբեք չէի կարող պատկերացնել, որ կխաղամ նրա կողքին։ Հպարտ եմ դրանով։ 

Կարիմը երկար ժամանակ հավաքական չէր հրավիրվել և այժմ նա քիչ-քիչ հարմարվում է հավաքականին։ Նա գտնվում է բավական հանգիստ վիճակում». նշել է Տոլիսոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված