«Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը նշել է, թե ով է եղել այն պաշտպանը, ով ամենից շատն է իրեն բարդություններ պատճառել։
Այն հարցին, թե ով է եղել Պրեմիեր Լիգայում իր ամենաբարդ մրցակիցը, Ազարը պատասխանել է.
«Դա Կաել Ոլքերն է։ Նա ուժեղ ու արագ է։ Ես նույնպես ունեմ այդ հատկությունները, սակայն նա գերազանցում էր ինձ։
Կարծում եմ, որ ներկա պահին նա աշխարհի լավագույն աջ պաշտպաններից մեկն է». նշել է բելգիացին։
Los Merengues, Realmadrid.am