«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Իսկոն մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն։
30-ամյա ֆուտբոլիստը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ստացավ ազատ գործակալի կարգավիճակ և լքեց Մադրիդի «Ռեալը»։
Մխիթարյանի «Ինտեր» տեղափոխությունից հետո հռոմեական ակումբը մտադիր է ուժեղացնել թիմի կիսապաշտպանությունը, և Ժոզե Մոուրինիոն Իսկոյին դիտարկում է որպես այդ դերի համար հիմնական տարբերակներից մեկը։ Հաջորդ շաբաթ Իսկոյի տեղափոխությունը կարող է համաձայնեցվել։
Ֆուտբոլիստի գործակալ Խորխե Մենդեշը մի քանի առաջարկներ ունի ԱՊԼ-ից, Լա Լիգայից և Ա Սերիայից։
Իսկոյի տրանսֆերի համար պայքարում են «Սևիլիան», «Բետիսը», «Նյուքասլը», սակայն մեծ հավանականությամբ իսպանացին կտեղափոխվի «Ռոմա»։
Իսկոն 9 մրցաշրջան է անցկացրել «Արքայական» ակումբի կազմում։
Los Merengues, Realmadrid.am