Լա լիգայի վերջին տուրից առաջ Վալդեբեբասում կայացավ «Ռեալի» առաջին նախապատրաստական մարզումը։
Լավ նորությունն այն է, որ Ռաֆայել Վարանն առանց սահմանափակումների մարզվել է ընդհանուր խմբի կազմում։ Այսպիսով, ֆրանսիացի պաշտպանը Զինեդին Զիդանի տրամադրության տակ կլինի «Վիլյառեալի» դեմ խաղում, որը կկայանա «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում՝ Երևանի ժամանակով 20։00-ին։
Սերխիո Ռամոսը անհատական ծրագրով է մարզվել խաղադաշտում, այդ իսկ պատճառով նրա մասնակցությունը խաղին հարցականի տակ է. վաղվա մարզումը ցույց կտա՝ ավագն ի վիճակի կլինի՞ օգնել թիմին, թե՝ ոչ։
Դանի Կարվախալը, Լուկաս Վասկեսն ու Ֆերլան Մենդին մարզվել են մարզասրահում։ Թոնի Կրոսը ինքնամեկուսացել է կորոնավիրուսի դրական պատասխանի պատճառով։