Դարպասապահ Անդրեյ Լունինը որոշել է շարունակել ելույթ ունենալ «Ռեալում»՝ հայտնում է AS-ը:
«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ուկրաինացու հետ ու խոստացել, որ գալիք մրցաշրջանում ավելի շատ խաղաժամանակ կտրամադրի նրան:
Լունինն «Արքայական ակումբի» գույները պաշտպանում է 2018 թվականից: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը:
2021/22 մրցաշրջանում «Ռեալի» կազմում 23-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է ընդամենը 4 հանդիպում, որոնցում բաց է թողել նույնքան գնդակ:
Fanat, Realmadrid.am