«Ռեալի» լեգենդար պաշտպան Ռոբերտո Կառլոսը իր կարծքին է հայտնել «Ռոնալդու՞, թե՞ Մեսսի» հավերժական հարցի վերաբերյալ:
«Ներկայիս ֆուտբոլի մասին խոսելիս առաջինը հիշում ենք Նեյմարին, Մեսիին ու Ռոնալդուին: Կրիշտիանուն շատ է աշխատել լավագույնը դառնալու համար: Ես դա տեսել եմ՝ անհավանական է: Յուրաքանչյուր օր նա ցանկանում է ավելի լավը դառնալ: Հենց դա է նրա ու Մեսսիի տարբերությունը: Լեոն ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, սակայն Կրիշտիանուի նպատակասլացությունն ու աշխատասիրությունը առավելություն են ստեղծում մյուսների նկատմամբ»,- եզրափակել է բրազիլացին:
Fanat, Realmadrid.am